Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը «պատերազմի հովանավորների» ցանկում ներառել է Mars և PepsiCo ընկերությունները, որովհետև նրանք շարունակում են վարել իրենց բիզնեսը Ռուսաստանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի կամրջի վրա ուկրաինական ծովային անօդաչուների հարձակման կանխման մասին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին չի թույլատրել մասնակցել Ասիական խաղերին, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին The Indian Express-ին պատմել են Ասիայի օլիմպիական խորհրդից (ОСА)։
Վլադիմիր Զելենսկին մտադիր է դարձյալ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները կայանան 2024 թվականին՝ պատերազմական գործողություններին զուգահեռ։
ՌԴ զինված ուժերը սեպտեմբերի 1-ի գիշերը «Կալիբր» տեսակի երկու հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը ԵՄ-ին խնդրել է հանել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում են The Financial Times-ի աղբյուրները։
Ուկրաինական զինված ուժերը օգոստոսի 27-ի գիշերը խոցել են չորս թևավոր հրթիռ, որոնք արձակվել էին ռուսական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
Օգոստոսի 27-ի գիշերը Կուրսկի Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերից մեկին անօդաչու թռչող սարք է բախվել: Այդ մասին հայտնել է Կուրսի նահանգապետ Ռոման Ստարովոյտը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է ուկրաինական հացահատկի հիմնախնդիրը։ Այդ մասին նախագահ Զելենսկին գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։